Կրակոցներ Երևանում. Նորք-Մարաշից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի

shamshyan.com-ի  փոխանցմամբ քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում հրազենային վնասվածքով  թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է ժամանել ոստիկանութան կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը, ով վնասվածք է ստացել որովայնի ձախ հատվածում, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոստիկանները դեպքի վայրի զննություն են կատարում, ինչպես նաև պարզում են դեպքի հանգամանքները:  Այս պահին ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Ալիկ Գրիգորյանի, բաժանմունքի պետի տեղակալ Արմեն Նաջարյանի գլխավորությամբ, պարզել են հանցագործության վայրը, որտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր:

Այս պահին այդ վայրում զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչերը՝ բաժնի պետ Սիմոն Հարությունյանի, բաժնի պետի տեղակալ  Գագիկ Հայրապետյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Գարիկ Ստեփանյանի և Հրանտ Պողոսյանի գլխավորությամբ: Տեղում  քննչական աշխատանքները ղեկավարում է ՀԿԳ ավագ քննիչ  Հ. Պողոսյանը:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են  նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

 

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել են նաև վարչական շրջանի դատախազի տեղակալ Ռաֆայել Մանուկյանն ու ավագ դատախազ Սեդրակ Բեսալյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով