Ես հրապարակավ խոստանում եմ երկու բան.Միքայել Մինասյան

Նիկոլի հրամանով ուժայիններն այսօր անմարդկային ձևով նսեմացրել են Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին. թքել են վրան, ծեծել: Եվ այդ ամենը ձայնագրել են, որպեսզի գլխավոր վիժվածքի սիրտը սփոփվի։Այս  մասին  ֆեյսբուքյան  իր  էջում  գրառում է  արել  Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Ես հրապարակավ խոստանում եմ երկու բան՝
-Չեմ խնայելու ջանք և միջոց, որ գտնեմ այս ամենն իրականացնողներին: Բոլոր նրանք, ովքեր ունեն տեղեկություններ թքողի, ծեծողների, նսեմացնողների և գործը կարողների մասին, խնդրում եմ ուղարկել ինձ՝ անձնական նամակի միջոցով: Բոլորի հետևից գնալու ենք: Իսկ պատվիրատուի մասով ամեն ինչ պարզ է, հասցեն՝ նույնպես։
-Այսօրվա վայրագության կազմակերպիչների ու իրագործողների վրա չեն թքելու, չեն նսեմացնելու, որովհետև Հայաստանում հաստատվելու է ժողովրդավարություն, իսկ նրանք պարզապես չեն ներվելու։
Հայաստանն իր բոլոր խնդիրներով և դժվարություններով 2018 թվականից կիսաժողովրդավարական երկրից քայլ առ քայլ դարձավ «կիսադիկտատուրա», իսկ երեկվանից արդեն պաշտանապես հաստատվեց դիկտատուրա, երբ ինքնասիրություն չունեցող վիժվածքի հրամանով սկսեցին նսեմացնել մարդու արժանապատվությունը և նրան ուղարկել տեսագրությունը:
Հ.Գ. Պատմությանը նման բազմաթիվ դեպքեր են հայտնի:
Մուհամադ Քադաֆին ստիպում էր, որ իր քաղաքական հակառակորդներին տանջելիս գաղտնի ոստիկանությունը տեսանկարահանի և երեկոներն անցկացնում էր դրանք նայելով։
Նիկոլայ Չաուշևսկուն լսում էր իր հրահանգով տանջամահ արվողների տառապանքների ձայնագրությունները և դրանք անվանական պահում էր իր արխիվում։
Հիշո՞ւմ եք ինչպես ավարտեցին նրանք: Լավ հիշե՜ք:

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով