«Երբ Արայիկը coffee break էր անում»․ Նաիրա Զոհրաբյան

Աժ «Բարգավաճ Հայաստան» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Երբ Արայիկը coffee break էր անում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հոկտեմբերի սկզբին մեր զոհերի պաշտոնական թիվը չէր անցնում 600-ը։ Հիմա հազարներ է, 3600 անհետ կորած ու հարյուրավոր ռազմագերիներ։Արցախի նախագահի աթոռին նստած մարդը, ով պատերազմի օրերին «կոֆե բրեյք» էր անում առաջնագծում, հայտարարում է, որ իր համար հոկտեմբերի առաջին օրերին պատերազմի ելքը պարզ էր։

Սա զարհուրելի հայտարարություն է։

Ելքը պարզ էր, բայց Նիկոլը լայվով կոչ էր անում տղաներին վերցնել տանը եղած բուշլատներն ու գնալ երաշխավորված մահվան։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատերազմի առաջին օրերին պարտությունը պարզ էր, բայց 44 օր Հայաստանի ու Արցախի իշխանությունները Արծրունի՝ «հաղթելու ենք» հեշթեգի տակ տղաներին տանում էին բայրաքթարների տակ մեռնելու։

Ու հիմա տղաների սպանդի համասեփականատեր Արծրունը Սուն Ցզի է դարձել և ռազմարվեստի գլամուրի մասին գիրք է գրում։Արցախի Արայիկը ասում է, թե պատերազմը դադարեցնելու կոնսեսուս չի եղել հայաստանյան իշխանության և ընդդիմության միջև։

Ու չկա մեկը, որ Արցախի Արայիկին բացատրի, որ պատերազմը Ընտրական օրենսգիրքը չի ու ոչ էլ ֆլորայի և ֆաունայի մասին օրենք, որ ընդունվի կոնսեսուսով։

Հոկտեմբերի առաջին օրերին պատերազմի ելքը պարզ էր։

Հոկտեմբերի առաջին օրերին մեր զոհերի թիվը չէր անցնում 600-ը։

44 պատերազմի օր հազարավոր տղաների թողեցին դժոխքի մսաղացի տակ։ Թողեցին գիտակցված ու հաշվարկված, որովհետև Արցախը հանձնելու համար մասովկա էր պետք ու մարդասպանի սառնասրտությամբ էդ մասովկան դարձրեցին հազարավոր ամենալավ տղաներին։

Արայիկ Հարությունյանի հայտարարությունը դաժան հանցագործության, դավաճանության ու սառնասիրտ որդիասպանության մասին հայտարարություն է ու վաղվա Նեմեսիսում, որ հաստատ գալու է, դա լինելու է հայրենադավության առանցքային ցուցմունքներից մեկը»։
 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով