Փաշինյանի վարկանիշի մանիպուլյացիաներ.«Հրապարակ»

 

«Կիրակի օրը Փաշինյանի թիմը ցնծության մեջ էր․ Ռուսաստանի ԳԱ Արեւելագիտության ինստիտուտի հետազոտող, «Վալդայ» ակումբի անդամ Ստանիսլավ Պրիտչինը «ТАСС» գործակալությանը հայտնել էր, թե, հարցումների համաձայն, Փաշինյանի հանդեպ աջակցությունը երկրում մնում է բարձր, եւ նա շարունակում է մնալ անվիճելի առաջնորդ։ Նախ ռուսական քաղաքագիտական որոշ շրջանակներ հայտարարեցին, թե «Ստանիսլավ Պրիտչին» անուն-ազգանունով մարդ չեն ճանաչում, բայց պարզվեց՝ նման մարդ կա, սակայն չի աշխատում ՌԴ Արեւելագիտության ինստիտուտում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Մենք կապվեցինք ՌԴ ԳԱ Արեւելագիտության ինստիտուտի հետ։ Տնօրինությունից մեզ հայտնեցին, որ հազիվ թե իրենց կողմից նման հարցման պատվեր լիներ, առաջարկեցին կապվել ինստիտուտի գիտքարտուղարության հետ։ Գիտքարտուղարի օգնական Նատալյա Շլյոցկայան ասաց, որ պարոն Պրիտչինն այլեւս իրենց մոտ չի աշխատում։ Իսկ հնարավո՞ր է, որ նա ներկայացրած լինի ինստիտուտի պատվերով անցկացված հարցումներ։ «Եթե նա նոր է նման բան հայտարարել, ուրեմն չէր կարող լինել ինստիտուտի կողմից»։ Իսկ ինստիտուտը հարցումներ անո՞ւմ է։

Պատասխան․ «Մենք ունենք սոցիոլոգներ, Սավինը, որ զբաղվում է Կենտրոնական Ասիայով, ոչ Այսրկովկասով, սոցհարցումներ է անցկացնում։ Այլ սոցիոլոգներ էլ ունենք, որ Մոսկվայում կարող են ինչ-որ հարցումներ անել։ Բայց սա մեր ինստիտուտի առաջնային ուղղությունը չէ»։ Պարոն Պրիտչինի հեռախոսահամարը ինստիտուտից հրաժարվեցին տրամադրել։ Համացանցում որոնումները ցույց տվեցին նրա նոր աշխատավայրի նշումը՝ Կարնեգի հիմնադրամի մոսկովյան կենտրոն։ Դե, իսկ ՌԴ պետական գործակալություն հանդիսացող ՏԱՍՍ-ը հայտնի է, որ գտնվում է ադրբեջանական լոբբիի ազդեցության ներքո»,-գրում է թերթը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով