Վարդենիս քաղաքում այրվել է անասնակեր

Ապրիլի 27-ին, ժամը 12:10-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երիտասարդական փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 12:59-ին, մարել՝ 13:37-ին: Այրվել է մոտ 40 հակ անասնակեր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով