Արամ Աշոտովիչն այսօր գրել է ամոթի, ավելի ճիշտ՝ Նիկոլի ու նրա շրջապատի մոտ դրա բացակայության մասին.Միքայել Մինասյան

 

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր Տելեգրամյան ալիքում  գրառում է արել ,որում ասվում է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Արամ Աշոտովիչն այսօր գրել է ամոթի, ավելի ճիշտ՝ Նիկոլի ու նրա շրջապատի մոտ դրա բացակայության մասին: Նա միանգամայն իրավացի է իր զարմանքի և վրդովմունքի առումով. նորմալ ընտանիքում դաստիարակված նորմալ մարդն ամոթ է զգում կատարվողի համար:

2018-ին կարևոր էր ցույց տալ, որ անթույլատրելի որևէ բան չի մնացել: Անհրաժեշտ էր ստեղծել այնպիսի մթնոլորտ, որտեղ անչափահասներին բողոքի ակցիաներին տանելը, աղանդավորների աջակցությունն օգտագործելը, հակառակորդների տների մոտ դագաղներ դնելը, ատելության և բռնության խոսքի օգտագործումը, պատերազմում տարած հաղթանակների մասին ստելը, հերոսների գերեզմանները տրորելը, զոհվածների և գերիների ընտանիքներին ստելը, պատերազմի համար համայն հայության հավաքած միջոցները պաշտոնատար անձանց պարգևավճարների համար ծախսելն ընդունելի լինեին: Այլ կերպ ասած, որպեսզի հեղափոխականները չամաչեին իրենց հանցագործությունների համար:

Եվ նրանք չեն ամաչում: Ցանկացած հայ տղամարդու համար մահացու վիրավորական խոսքերը ետ չպահեցին Նիկոլին Սյունիքով զբոսնելուց: Ամոթը բացառվում է հանրային քննարկումներից՝ ցանկացած ստորություն ընդունելի դարձնելու նպատակով: Որպեսզի սրիկաներն ու հանցագործները հոգեբանական  անհարմարություն  չզգան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս ամենաթողության հետևանքը դարձել է այն, որ մենք՝ հասարակությունը, չամաչեցինք մահից, մեր հայրենիքի վաճառքից: Մենք կորցրել ենք ամոթը պատմության առաջ:

Սենեկան ասում էր, որ ամոթն արգելում է այն, ինչ չեն արգելում օրենքները: Ես սրան ավելացնելու ոչինչ չունեմ»:

 

Մինասյանը  մեջբերում է արել նաև  Ռուսաստանաբանկ մեդիամագնատ, հայազգի լրագրող, հրատարակիչ, «Lifenews» լրատվական հեռուստաալիքի սեփականատեր, «News Media» հրատարակչական տան գլխավոր տնօրեն և նախագահ, «Բալթիական մեդիախումբ» հոլդինգի նախագահ Արամ  Գաբրիելյանովի գրառումը:

«Տեսա Սյունիքի պուրակում Իլհամ Ալիևի լուսանկարը և մտածեցի՝ հետաքրքիր է, չէ՞ որ այս լուսանկարը տեսել են Փաշինյանը, նրա կինը, այդ ամբողջ «Իմ քայլ»-ը: Արդյոք նրանց սիրտը չի՞ ճմլվել այդ պահին, մի՞թե նրանք ամոթահար չեն եղել բոլոր այդ խայտառակ Ալենները, Անդրանիկները և նրանց նմանների խումբը»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով