Սիսիան քաղաքում բռնկված հրդեհի հետևանքով այրվել են կառուցատարրեր

Ապրիլի 8-ին, ժամը 15։21-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սիսիան քաղաքի Պարույր Սևակի փողոցի տներից մեկի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:36-ին, մարվել՝ 15:45-ին: Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 50 քմ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով