Լոռու ՄՓՎ փորձագետը՝ հաշմանդամային բազկամարտի առաջնության հաղթող

Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի կազմակերպած հաշմանդամային բազկամարտի պաշտոնական առաջնությունում 65 կիլոգրամ քաշային կարգում աջ և ձախ ձեռքերով առաջին տեղ է զբաղեցրել Լոռու մարզային փրկարարական վարչության ՃԿԿ փորձագետ Հարություն Մխիթարյանը՝ պարգևատրվելով դիպլոմներով, մեդալներով և գավաթներով:
Մրցաշարն անցկացվել է բազկամարտի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգին համապատասխան: Մասնակցել է հաշմանդամություն ունեցող 64 մարզիկ` Հայաստանից և Արցախից։ Առաջնությունն իրականություն է դարձել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Հաղթող ճանաչված Հարություն Մխիթարյանը 6 տարի առաջ է սկսել զբաղվել բազկամարտով. Հայաստանի բազմակի չեմպիոն է, Համաշխարհային առաջնության բրոնզե, Եվրոպայի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով