Փաշինյանը Մարությանին առաջարկել է «լավով» հրաժարական տալ. «Հրապարակ»

 

«Նիկոլ Փաշինյանն օրերս իր ամառանոց է հրավիրել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին, ում հետ վերջին շրջանում գրեթե չի շփվում։ Փաշինյանը Մարությանին առաջարկել է «լավով» հրաժարական տալ ու հեռանալ՝ բացատրելով, որ առաջիկա ընտրություններին իրեն օդ ու ջրի պես անհրաժեշտ են երեւանյան ձայները, եւ ամեն ձայնի համար պետք է կենաց-մահու պայքար մղել։ Հասկացրել է, որ թիմն այլեւս նրան չի ընդունում որպես յուրային, եւ ուզում են այդ առաքելությունը մեկ ուրիշի վրա դնել։ Սակայն Մարությանը մերժել է Փաշինյանին, միաժամանակ խոստացել է ընտրություններում պահպանել չեզոքություն։ Իսկ իրեն իմպիչմենտ անելու սպառնալիքին ի պատասխան, համարժեք սպառնացել է՝ ասելով, թե ընտրություններից առաջ այնպիսի հայտարարություններ կանի, որ ողջ վարչական ռեսուրսն էլ օգտագործեն, չեն կարողանա վերարտադրվել։ Քաղաքապետի մամուլի խոսնակը հրաժարվեց պատասխանել Մարության-Փաշինյան հանդիպման մասին ՝ առաջարկելով գրավոր դիմել»,-գրում է թերթը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով