Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հայ իրավաբանների հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանին է մեղադրել Արցախում ստատուս քվոյի խախտման մեջ։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Armvoice տելեգրամ ալիքը հրապարակել է հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթից մի հատված, որտեղ վերջինս ասելով, թե խոսում են «մենք մերոնցով» ուղիղ մեղադրանքներ է հնչեցրել Ռուսաստանի հասցեին։
Նա հայտարարել է, թե «Ստատուս քվոն» պահպանվել է այնքան, որքան դա ցանկացել է Ռուսաստանը։
«Երբ կոնյուկտուրան փոխվեց, փոխվեց ամեն ինչ։ Երբ որ եկել էր պահը, որ մենք ինչ-որ բանով պետք է վճարեինք, պարզվեց, որ մենք կամ չենք կարող, կամ չենք ուզում վճարել, կամ չունենք վճարելու որևէ բան, որովհետև մենք սնանկ ենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը ու նշել, որ ներկայումս պետք է բացեն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ սահմանները։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news