Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մեղադրել է Ռուսաստանին՝ «Ստատուս քվոն» խախտելու մեջ

 

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հայ իրավաբանների հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանին է մեղադրել Արցախում ստատուս քվոյի խախտման մեջ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Armvoice տելեգրամ ալիքը  հրապարակել է հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթից մի հատված, որտեղ վերջինս ասելով, թե խոսում են «մենք մերոնցով» ուղիղ մեղադրանքներ է հնչեցրել Ռուսաստանի հասցեին։

Նա հայտարարել է, թե «Ստատուս քվոն» պահպանվել է այնքան, որքան դա ցանկացել է Ռուսաստանը։

«Երբ կոնյուկտուրան փոխվեց, փոխվեց ամեն ինչ։ Երբ որ եկել էր պահը, որ մենք ինչ-որ բանով պետք է վճարեինք, պարզվեց, որ մենք կամ չենք կարող, կամ չենք ուզում վճարել, կամ չունենք վճարելու որևէ բան, որովհետև մենք սնանկ ենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը ու նշել, որ ներկայումս պետք է բացեն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ սահմանները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով