Լոռու մարզում 51–ամյա վարորդը «IZH»–ով գլխիվայր հայտնվել է դաշտում, կան վիրավորներ

 

Այսօր՝ ապրիլի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:Ժամը 12:15-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 51-ամյա Սրապ Ռաֆայելյանը իր վարած  «IZH» մակնիշի ավտոմեքենայով  Տաշիր-Լեռնահովիտ ավտոճանապարհի  3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում:Այս  մասին    տեղեկացնում է shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես տեղեկացնում է   ֆոտոլրագրողը, վթարի հետևանքով վարորդ Ս. Ռաֆայելյանն ու ուղևոր, Լոռու մարզի բնակիչ, 56-ամյա Ռիմա Մովսեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:  Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Ռոման Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: /

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով