Կրկնակի աճել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվող հեռախոսազանգերը.ՄԻՊ

 

11.735 զանգ՝ 2020 թվականին. կրկնակի աճել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվող հեռախոսազանգերը: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2020 թվականին, նախորդ տարիների համեմատ, կրկնակի աճել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվող հեռախոսազանգերի թիվը՝ կազմելով 11.735 զանգ:

Համեմատության համար նշենք, որ 2016 թվականին ստացված հեռախոսազանգերի թիվը եղել է 2086, 2017-ին՝ 1876, 2018-ին՝ 2802, իսկ 2019 թվականին այդ ցուցանիշն աճել է երկու անգամից ավելի՝ դառնալով 6210 հեռախոսազանգ:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով