Արձանի բացումն արվել է գաղտագողի, առանց մամուլին և հանրությանը տեղեկացնելու.Կարեն Վրթանեսյան

 

«Այսօր մի իրադարձություն է տեղի ունեցել, որն իր կատարյալ պոստմոդերնիստական ցինիզմով չէր կարող ծնվել նույնիսկ Կուստուրիցայի հանճարեղ ուղեղում…Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մինչ հարյուրավոր ոստիկաններ Հրապարակում կանանց և աղջիկների թևերն էին ոլորում ու քաշքշելով տանում քաղմասեր, նույն այդ ժամանակ, այդտեղից մոտ 200 մետր հեռավորության վրա՝ կառավարության 3-րդ մասնաշենքի մուտքի մոտ, արձան է կանգնեցվել։

Արձանի բացումն արվել է գաղտագողի, առանց մամուլին և հանրությանը տեղեկացնելու։

Արձանի անունն է… [բռնվե՛ք]… «Անվախ աղջիկը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մի քանի տասնյակ իրապես անվախ կնոջ ու աղջկա դեմ մի քանի հարյուր ոստիկան հանած քաքլանները (!) այդ նույն պահին «անվախ աղջկա» արձանի բացում են արել։ Թաքուն (!!!)։

Սա երեսպաշտության տիեզերք է, ցինիզմի անսահմանություն»,-գրել է   Վրթանեսյանը։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով