Քաղաքականությունը ոմանց համար դարձել է անտեր անապատ, որ անարգել մտնում ու չեն իմանում՝ ուր են գնում.Սենոր Հասրաթյան

 

Քաղաքականությունը ոմանց համար դարձել է անտեր անապատ, որ անարգել մտնում ու չեն իմանում՝ ուր են գնում: Այս մասին գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Նրանց համար, կարծես, կարևորն անսահմանության մեջ լինելն է ու մեկ էլ այն «հեքիաթային» զգացումը, որ այդ անտեր անսահմանության մեջ իրենք տեր ու ամենակարող են… Այն ինչ, անապատը, բացի խաղաղ ու անսահման լինելուց, ունի նաև հզոր և ավազախառը քամիներով իր անսահմանությունը պղտորելու հատկություն… Ահա հենց այդ ժամանակ է պարզորոշվում, թե այդ ավազախառն քամիների պայմաններում որքանով են մարդն ու անապատն իրար ներդաշնակ…

Հ.գ.- Մենք այսօր հայտնվել ենք մի իրավիճակում, երբ այդ ներդաշնակության բացակայության պատճառով անապատը մեզ խժռում է…»,-գրել է Հասրաթյանը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով