Լինելու են նոր բացահայտումեր ֆինանսական խարդախությունների ու «փառահեղ» նշանակումների շուրջ

 

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին ղեկավար Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

Ընդամենը ցանկանում եմ զգուշացնել, որ այս շաբաթվա ընթացքում լինելու են նոր բացահայտումեր ու մանրամասնություններ 2014-2021 թթ․ ընթացքում Ծիծեռնակաբերդում և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղ գտած այլանդակությունների, ֆինանսական խարդախությունների ու «փառահեղ» նշանակումների շուրջ։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես ասում են, շուտով ամեն ինչ իր տեղն է ընկնելու․․․
Այն մեղադրանքները, որոնք կհնչեն ներկայիս տնօրեն Հարություն Մարությանի հասցեին, հավասարապես կհասցեագրվեն նաև ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի այն 11 անդամներին, ովքեր քվեարկել են իրեն «հարյուր տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասնագետ չհամարող» ազգագրագետի օգտին»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով