Հրդեհ Օշական գյուղում

Ապրիլի 28-ին, ժամը 07:47-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում այրվում է տուն։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։32-ին, մարվել՝ 09։27-ին։ Հրշեջ-փրկարարները տանը հայտնաբերել են Գ․ Ա․-ի այրված դի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Այրվել են երկհարկանի տան տանիքի կառուցատարրերը (մոտ 70 քմ), 1-ին հարկի փայտե հատակը (մոտ 50 քմ), կենցաղային իրեր և 2-րդ հարկի պատշգամբը՝ մասնակի (մոտ 15 քմ):

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով