Հիմնադրվել է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն»

 

Կազմակերպության նպատակներից է՝ սպայակազմի փորձն ու հմտությունը, մասնագիտական իմացությունն այսուհետ ևս երկրին, նրա անվտանգային խնդիրներին ծառայեցնելը։ Միության հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․

««ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ հիմնադրվել է 15․04․2021 թվականին ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Միքայելի Եպիսկոպոսյանի, ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վրեժ Խաչատուրի Արզումանյանի և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Վազգենի Համբարձումյանի կողմից։ Կազմակերպությունը գործում է երկրի ողջ տարածքում (հասցե՝ Երևան, Պուշկինի 19, 4 հարկ, հեռախոսահամար՝ 011540045)։

Կազմակերպության նպատակն է

-պահեստազորում գտնվող սպաների՝ հայրենիքի նվիրյալ զինվորների, բարձր հեղինակությունը պահպանելն ու դրան աջակցելը,

սպայակազմի փորձն ու հմտությունը, մասնագիտական իմացությունն այսուհետ ևս երկրին, նրա անվտանգային խնդիրներին ծառայեցնելը,

-ոլորտում բարեփոխումների իրականացմանն օժանդակելը, նրա դինամիկ զարգացումն ապահովելը,

-պահեստազորային սպայակազմի շահերը, իրավունքները պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություններում, դատական ատյաններում սպասարկելը։

Կազմակերպությունը բաց է անդամակցելու ցանկություն ունեցող պահեստազորի սպաների առաջ»։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով