Հրաժարականից հետո Նիկոլը զավթել և յուրացրել է իշխանությունը, որի համար նախատեսված է մինչև 15 տարի ազատազրկում. Արփինե Հովհաննիսյան

Նիկոլ Փաշինյանը 2018թ ճիշտ էր, նա չի կարող ժամանակավոր պաշտոնակատար լինել։ Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը նկատեց, որ նոր Սահմանադրությամբ երեք նմանատիպ իրավիճակ է եղել, երբ երբ 2018թ հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը, երբ 2018թ դեկտեմբերին հրաժարական տվեց Նիկոլ Փաշինյանը և երբ ապրիլի 25-ին հրաժարական տվեց Նիկոլ Փաշինյանը, Սահմանադրությունը նույնն է եղել այս երեք իրավիճակների համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Նիկոլ Փաշինյանին խորհուրդ տվող իրավաբանները երևի այն նույն իրավաբաններն են եղել, որոնք խորհուրդ էին տալիս, թե ինչպես ՍԴ նախագահի պաշտոնից պաշտոնանկ անել Հրայր Թովմասյանին, ինչպես ազատվել ՍԴ երեք դատավորներից, ինչպես դատական իշխանության գրավման վերաբերյալ քայլեր իրականացնի»,- նշեց նա՝ հավելելով, որ ի հեճուկս այս պահի զարգացումների՝ վերջիններս 2018թ ճիշտ խորհուրդ են տվել, նա չի կարող ժամանակավոր պաշտոնակատար լինել։

Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ 2018թ դեկտեմբեր ամսին Նիկոլ Փաշինյանը ևս չպետք է լիներ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, սակայն իրավիճակն այնպիսին էր, որ այդ մասին չի բարձրաձայնվել։

«Այն ժամանակ ևս նա իշխանությունը զավթել է այդ ժամանակահատվածի համար։ Հիմա ևս՝ նա զավթել է, այսինքն՝ իշխանությունը յուրացրել է »,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ դրա համար նախատեսվում է մինչև 15 տարի ազատազրկում և պետք է քրեական գործ հարուցվեր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բացի դա՝ Հովհաննիսյանը նշեց, որ խորհրդարանական ընդդիմություն համարվող խմբակցությունները կամ Հանրապետության նախագահը կարող են դիմել ՍԴ և ստանալ պատասխանը։

Ըստ Հովհաննիսյանի՝ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր շարունակում է զավթած պահել իշխանությունը, հանցագործություն է անում։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով