Դե ձեզ տեսնեմ «հպարտ քաղաքացիներ».Արթուր Թովմասյան

Զավեշտ.
«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ուսապարկերի կողմից լրացվել է նոր 4.1-րդ հոդվածով, որի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր՝ նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: Մայիսի 1-ը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը:
Զավեշտը կայանում է նրանում, որ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ը համնկնում է Օրենքում ամրագրված ապրիլի վերջին շաբաթվա օրվա հետ: Նկատի ունենալով, որ մայիսի մեկն էլ է շաբաթ, ստացվում է, որ Հայաստանի «հպարտ քաղաքացիները» ուսապարկերի հետ միասին քաղաքացու օրը՝ այն էլ պետական բյուջեի հաշվին, նշելու են ապրիլի վերջին կիրակի օրը ՝ ապրիլի 25-ին, քանի որ նույն օրենքի համաձայն բացառիկ նշանակության իրադարձությունների կապակցությամբ՝ կառավարությունը կարող է տեղափոխել միայն աշխատանքային օրերը:
Հ.Գ. Դե ձեզ տեսնեմ «հպարտ քաղաքացիներ»: Որոշների երազանքներն իրականանում են:

Արթուր  Թովմասյանի  ֆեյսբուքյան  էջից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով