Հայտնի է բժիշկ Գեորգի Պողոսյանի մահվան պատճառը. հարազատներից մեկը մանրամասներ է պատմել

Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Գեորգի Կիմի Պողոսյանը մահացել է այսօր առավոտյան ժամը 7:30-ին, սրտի կանգից:Տեղեկությունը armeniasputnik.amի հետ զրույցում հայտնեց Պողոսյանի հարազատներից մեկը։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Կարելի է ասել, որ նա հաղթահարել էր կորոնավիրուսը, սակայն շարունակում էր մնալ բժիշկների հսկողության տակ։ Առավոտյան նրա սիրտը կանգ է առել», – ասաց Պողոսյանի ազգականը։ Նա նաև նշեց, որ Գեորգի Պողոսյանը տառապում էր սրտանոթային հիվանդություններով։ Վերջին տարիներին նրա սրտի վրա կարդիոստիմուլյատոր էին տեղադրել (օգնում է կարգավորել սրտի սինուսային ռիթմը, -խմբ.)։

Մանրամասն`  սկզբնաղբյուր կայքում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով