Բնակարանագողը բերման ենթարկվեց հենց դեպքի վայրից․ ոստիկաններից մեկը վնասվել է

Ապրիլի 7-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Դիլիջան քաղաքի՝ նախկինում մի քանի անգամ դատապարտված, 31-ամյա մի բնակիչ Շահումյան փողոցի առանձնատներից մեկում գողություն է անում:
Քրեական հետախույզներն անմիջապես դեպքի վայր մեկնեցին: Հանցամիտը տեխնիկական միջոցների գործադրմամբ արդեն բացել էր առանձնատան դուռը: Գողության պահին ոստիկանները բռնել էին: Կասկածյալը փորձել էր փախչել, այդ պահին դիմացի տնից ոստիկանության Դիլիջանի պահպանության բաժանմունքի ոստիկաններից մեկը քրեական հետախույզներին օգնության էր հասել: Բնակարանագողը դիմադրել էր, ինչի հետևանքով կոտրվել էր առանձնատան պատուհաններից մեկը և վնասել օգնության եկած ոստիկանի նախաբազուկը:
31-ամյա տղամարդու ջանքերն ապարդյուն էին: Նա բերման ենթարկվեց ոստիկանության Դիլիջանի բաժին և ձերբակալվեց:
Վնասվածք ստացած ոստիկանը տեղափոխվել է հիվանդանոց:
Կասկածյալի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով