Վարդան Տողանյանը Սերգեյ Վերշինինի հետ քննարկել է ԼՂ ներկայիս իրավիճակը

 

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինը ապրիլի 8-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանին:  Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳ նախարարությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Լեռնային Ղարաբաղի ներկայիս իրավիճակի շուրջ ՝ շեշտը դնելով տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու և խաղաղ կյանքի վերականգնման հրատապ խնդիրների վրա, այդ թվում ՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան միջազգային հումանիտար կազմակերպությունների ներուժի ներգրավմամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով