ԱԺ-ում չստացված դերասանների փառատոն է.Տիգրան Աբրահամյան

 

ԱԺ-ում չստացված դերասանների փառատոն է: Իշխանությանը հուշել են, որ ինչքան հնարավոր է շատ դաշտը հիմարություններով լցնեն, ինչն ըստ իրենց, երկրորդ պլան կմղի իշխանությանը գործած ծանր հանցագործությունները թեման: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Միաժամանակ սա իշխանությունը ներկայացնող պատգամավորների օնլայն քասթինգն է՝ արտահերթ ընտրություններում անցողիկ տեղերում «գրվելու» և Արցախի հանձնումը հետագայում ևս արդարացնելու համար:

Սրանց տեսակը դեռ երկար հետազոտման կարիք ունի, եղած որակումներն ամբողջությամբ չեն բնութագրում գործող իշխանությունների իրական նկարագիրը»,- գրել է   Աբրահամյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով