Արցախում սադրանքները կանխելու համար անհրաժեշտ է համալիր միջոցառումներ իրականացնել.Տիգրան Աբրահմայան

 

Արցախում սադրանքները կանխելու համար անհրաժեշտ է համալիր միջոցառումներ իրականացնել։ Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Դրանցից առաջնայինը՝ Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր ճանապարհահատվածն է, իսկ ավելի կոնկրետ Շուշի քաղաքի երկու մուտքերում ադրբեջանցիների առկայությունը։

Այդ շրջանում տեղակայված ադրբեջանցիների համազգեստից պարզ երևում է, որ առաջնագծի այդ հատվածում ծառայություն են իրականացնում Ադրբեջանի ներքին զորքերը։

Հենց միայն այն հանգամանքը, որ ռուսական խաղաղապահ բլոկպոստերի հարակից հատվածում՝ 3-4 մետրի վրա զինված ադրբեջանցիներ են կանգնած՝ ինքնին մեծացնում է սադրանքների ռիսկը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սադրանք ասվածը միայն հրազենի կամ մեկ այլ զինատեսակի կիրառությունը չէ։ Պահվածք, ժեստեր, հնչող ռեպլիկներ և այլն։

Ինչպես այդ, այնպես էլ առաջնագծի մյուս ուղղություններում զորքեր հետ քաշելու մեծ խնդիր կա՝ պայմանական ասած, սահմանի ապառազմականացման։

Եթե այս հարցը չի լուծվում, ապա քննադատող, զգուշացնող, կոչ անող հայտարարությունները տարբեր միջադեպերի դեպքում որևէ խնդիր չեն լուծելու, իսկ գրանցվող դեպքերը տարբեր հաճախականությամբ կրկնվելու են։

Առաջնագծում դեմ-դիմաց շարունակում են կանգնած մնալ իրար թշնամի համարող երկրների զինված ուժերը, իսկ միջդիրքային տարածությունը շատ ուղղություններում մի քանի տասնյակ մետր է»,-գրել է նա։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով