«Սյունիքի» գործով մեղադրյալն ազատ է արձակվել

 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատարանը, ի դեմս դատավոր Վահե Միսակյանի,  ազատ է արձակել «Սյունիքի» գործով մեղադրյալ Մելս Հայկի Հայրապետյանին, ում հայրը նույնպես ազատարզրկվել էր նույն գործով և դատավոր Տ.Գրիգորյանի որոշմամբ ազատ էր արձակվել։ Այս մասին հայտնում է փաստաբան Միքայել Շխիմյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Սյունիքում բողոքի ակցիաների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էին մեկ տասնյակից ավելի սյունեցիներ:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով