ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հանդիպումը Լիբանանի Երիտասարդության և մարմնակրթության հարցերի նախարարի պաշտոնակատար Վարդինե Օհանյանի հետ

Ապրիլի 26-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Լիբանանի նախագահի հատուկ բանագնաց, Երիտասարդության և մարմնակրթության հարցերի նախարարի պաշտոնակատար Վարդինե Օհանյանի հետ:

Արա Այվազյանն առանձնահատուկ կարևորեց Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին որպես Լիբանանի նախագահի անձնական ներկայացուցիչ նախարարի այցի խորհուրդը՝ ի նշան Ցեղասպանության նահատակների հիշատակը հարգելու Լիբանանի հաստատակամության, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների դարավոր ջերմ բարեկամության։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը և Լիբանանի Հանրապետության Երիտասարդության և մարմնակրթության հարցերի նախարարի պաշտոնակատարն առանձնահատուկ կարևորեցին լիբանանահայ համայնքի ներդրումը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում:

Անդրադարձ կատարվեց լիբանանահայ համայնքի առջև ծառացած խնդիրներին և դրանց հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով