Եթե ասելիք ունենամ Նիկոլ Փաշինյանին, կարող եմ և իր ճակատին ասել՝ առանց վախենալու, երկմտելու.Աշոտ Մինասյան

 

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ կոչ հասցեագրեց երկրապահ այն բոլոր տղաներին, ովքեր վաստակել են առաջին պատերազմի հաղթանակը, երկրորդ պատերազմի հաղթանակը, սակայն, ցավոք սրտի, այսօր տրվել են ստի իշխանությանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ես կոչ եմ անում նրանց միանալ ձեզ՝ Բաղրամյան պողոտայում հավաքված արժանապատիվ հայությանը»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է ԱԺ պատուհաններից ուղղված կամ երևացող զենքերին  դիպուկահարներին, Մինասյանը նշեց՝ իրենք ունակ են այն ուղղել միայն իրենց ժողովրդին:

«Իրենք ունակ չեն ուղղել դրանք թշնամու ուղղությամբ, որովհետև իրենք թշնամու խամաճիկներն են, որովհետև թշնամու ուղղորդությամբ են կատարել  իրենց պարտադրված պարտությունը»,-շեշտեց ազատամարտիկը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աշոտ Մինասյանն ասաց, որ համապատասխան օրը  իրենք կտան արժանի հարված, բայց սա չի նշանակում, որ կգրոհեն ԱԺ, կառավարական շենքերը:

«Ես նկատի ունեմ ժողովրդի ձայնի բարձրացում»,-պարզաբանեց նա՝ հավելելով, որ իր խոսքերը հնարավոր է խեղաթյուրեն:

«Եթե ասելիք ունենամ Նիկոլ Փաշինյանին, կարող եմ և իր ճակատին ասել՝ առանց վախենալու, երկմտելու»,-շեշտեց ազատամարտիկը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով