Միակ պետական կառույցը, որը փորձում է թույլ չտալ երկրի կործանումը, մնում է ՀՀ ԶՈՒ-ն և Հայոց բանակը

 

Հայաստանը, որպես երկիր և պետական ինքնուրույն միավոր, գտնվում է անդունդի եզրին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա, նաեւ հավելել է.

«Ա) Համազգային աղետներ․

1.Ազգային երազանքի և այդ նպատակին հասնելու ճանապարհի բացակայություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2.Ազգային հավատի և եկեղեցու վիրավորված և հաշմված վիճակ:

3.Ազգային մշակույթի և ավանդույթների խեղված և անհասկանալի վիճակ:

4.Արցախի փաստացի կորուստ և անորոշ վիճակ:

5.Հայոց Մեծ Եղեռնի փաստացի մոռացություն և միայն ձևական, արարողակարգային միջոցառումներով հիշում:

6.Համազգային բազմաշերտ պառակտվածություն և անտանելի ատելության մթնոլորտի տիրում:

Բ) Պետական գերխնդիրներ․

1.Պետության ղեկավարը։

2.Օրենսդիր իշխանությունը:

3.Գործադիր իշխանությունը:

4.Դատական իշխանությունը:

5.Հարկադրանքի մարմինները (ԱԱԾ, Դատախազություն, Ոստիկանություն, Քննչական կոմիտե, Հատուկ քննչական ծառայություն):

6.Զինված ուժերը:

Ինչպես տեսնում ենք, համազգային դաշտում անկարող ենք և անկազմակերպ, պետական կառույցները հիմնականում կամ տապալված են կամ՝ գտնվում են ապազգային ուժերի վերահսկողության տակ ու մատնված են անգործության: Միակ պետական կառույցը, որը փորձում է թույլ չտալ երկրի կործանումը և կանխել պետականության վերջնական կորուստը՝ մնացել է ՀՀ ԶՈՒ և Հայոց բանակը՝ ի դեմս Գլխավոր շտաբի և Բանակային կորպուսների հրամանատարական կազմի:

Ըստ այդմ, անհրաժեշտ եմ գտնում համակարգված և սինքրոնացված պայքարի միջոցով հասնել ապազգային իշխանության հեռացմանը, այնուհետև՝ ժամանակավոր՝ Ազգային համաձայնության կառավարության ձևավորմամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, որը երաշխավորված՝ լինելու է որպես ժողովրդի կամարտահայտություն։ Արդյունքում ստեղծված կառավարությունն ունակ է լինելու, ի թիվս այլ կարևորագույն խնդիրների, վերակազմավորել հայկական զինված ուժերը՝ տարածաշրջանային և ազգային մարտահրավերներին դիմագրավելու համար»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով