«Խորհուրդ կտամ այսուհետ մարդկանց մասին խոսելուց առաջ նախ մտածել քո մասին».Նարեկ Մութաֆյանը`Սիմոնյանին

Նարեկ  Մութաֆյանը  ֆեյսբուքյան իր  էջում գրել  է.

Բարև…. Ալեն։
Անգամ չեմ ուզում քեզ ընդունված կարգով բարևել, որովհետև հայտնի բառակապակցությունը քեզ համար հաճոյախոսություն է։
Ամեն անգամ, երբ բացում ես բերանդ հերթական դատարկաբանությունը դուրս տալու համար, խորհուրդ կտամ լավ ու խորը մտածես. գիտեմ խորը բաներ դու սիրում ես, շտապ օգնության բրիգադը վկա։
Խորհուրդ կտամ այսուհետ մարդկանց մասին խոսելուց առաջ նախ մտածել քո մասին։ Ախր էս քաղաքն էնքան փոքր ա, որ բոլորս իրար ճանաչում ենք ու քո 《բարոյական》դիմագծին քաղաքի մեծ մասը ծանոթ ա։ Ով էլ տեղյակ չէ, քիչ թե շատ պահպանված վիդեոներից տեղեկանում է։
Հազար եմ ասել, մի ստիպեք, որ սաղ թողնենք ու զբաղվենք ձեզանով։ Հանգիստ վեր ընկեք տեղներդ էլի։

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով