Փլուզում Կապան քաղաքում․ կա զոհ

Մարտի 4-ին, ժամը 18:05-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան քաղաքի «ՉԱԱՐԱՏ Կապան» ՓԲԸ-ում տեղի է ունեցել փլուզում, ինչի հետևանքով մեկ աշխատակից մահացել է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության լեռնափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ կոմբինատի հանք միջանցքի 845-րդ հորիզոնականը փլուզվել և իջել է (մոտ 15 մ)։ Ա․ Ս․-ն (ծնված 1996 թ.) տեղում մահացել է։

Լեռնափրկարարները  Ա․ Ս․-ի դին դուրս են բերել հանքից և տեղափոխել Կապանի ԲԿ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով