Նիկոլ Փաշինյանն  այդպես  էլ  չգիտակցեց, որ  իշխանություն է և ոչ թե ընդդիմություն

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փետրվարի 23-ի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառիկ հեռուստահարցազրույց տվեց Նվեր Մնացականյանին, որի ժամանակ հանդես եկավ մի շարք սկանդալային և կուրիոզային արտահայտություններով: Ամենահիշարժանը թերևս այն էր, որ նա նախկինների վրա 2020-ի պատերազմի մեղքը բարդել փորձելով հայտարարեց, թե Ռուսաստանից գնած «Իսկանդեր Մ» համալիրները արդյունավետ չեն գործել, աշխատել են ոչ ճշգրիտ և պայթել են 10 տոկոսով: Ու սա ասում է երկրի ղեկավարը, Գերագույն գլխավոր հրամանատարը։

 

Երկու բան է պարզվում: Նախ, որ այն մարդը, որի օրոք ՀՀ պատմության մեջ ամենախայտառակ, ամոթալի էջերն են գրվել, որը մեղավոր է հայ ժողովրդի մեծագույն աղետի մեջ, հայ ժողովրդի ամենամեծ նվաստացման մեջ, շարունակում է պնդել, որ բոլորը մեղավոր են, բացի իրենից։ Սա նշանակում է, որ նա չունի պատասխանատվության զգացում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Երկրորդ հերթին սա նշանակում է, որ նա ոչ միայն չունի պատասխանատվության զգացում, այլև ոչ էլ գիտակցում է, որ այսպիսի արտահայտություններով ոչ այդքան հարվածեց Սերժ Սարգսյանին, որքան Ռուսաստանին: Նիկոլ Փաշինյանը նման արտահայտություն անելով չի նկատում, որ իր խոսքերը ոչ միայն Հայաստանում են լսում, այլև Հայաստանից դուրս և իր ասածները ոչ միայն նախկին իշխանությունն ու ներկայիս ընդդիմությունն է հաշվի առնում, այլև միջազգային հանրությունը:

 

Նա չի գիտակցում, որ խոսելիս ոչ թե իր կուսակցությունն, այլ ողջ պետությունն է ներկայացնում: Նա «իսկանդերով» հարվածեց հայ ռուսական ռազմաքաղաքական փոխհարաբերություններին` Հայաստանի համար ստեղծելով արտաքին քաղաքականությանն առընչվող խնդիրներ:

 

Պետք չէ մոռանալ, որ «Իսկանդեր Մ» համակարգերը բացառիկ են, գերժամանակակից և Ռուսաստանն իր սեփական զորքերից բացի, «Իսկանդեր Մ»-ը տրամադրել է միայն Հայաստանին: Նա նման արտահայտություններ անելուց առաջ հաշիվ չի տալիս ինքն իրեն և չի պատկերացնում դրա հետևանքները: Եթե նա դիտավորյալ չի արել նման արտահայտությունը, այլ պատահաբար, նշանակում է, որ նրա հոգեկան առողջության հետ ինչ-որ բան այն չէ: Մի շարք գիտնականներ պնդում են, որ ուղեղն ունի մարդու պատասխանատվության և մեղքի զգացումի համար աշխատող մասնիկ, և եթե մարդը չունի իր արարքների համար պատասխանատու լինելու զգացում և չի պատկերացնում պատճառահետևանքային կապը, նշանակում է, որ ինչ-որ մի բան այն չէ:

 

Իսկ որքանո՞վ է կարելի նման անձին հանձել պետության ղեկը:

Հայկ  Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով