Յուրի Խաչատուրովի ինքնազգացողությունը վատացել է.դատական նիստը հետաձգվեց.«Փաստինֆո»

 

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի ինքնազգացողությունը վատացել է։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ընդմիջման ավարտից հետո այս մասին հայտնեց նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ընդմիջման ընթացքում դատարան է ժամանել Շտապօգնության ավտոմեքենա՝ Խաչատուրովին բժշկական օգնություն ցուցաբերելու համար։

Նշենք, որ մինչ այդ պաշտպանը միջնորդություն է ներկայացրել՝ Յուրի Խաչատուրովի առողջական վիճակի հետ կապված, ինչը քննարկվել է դռնփակ կարգով։

Հաշվի առնելով Խաչատուրովի առողջական վիճակը՝ դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասն` «Փաստինֆո»   կայքում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով