Փետրվարի 17-ին սպասվում է ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում բուք

 

Փետրվարի 17-ին Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի  լեռնային գոտիներում, Գեղարքունիքում,  սպասվում է ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում բուք։ Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատյան դաշտում սպասվում է քամու ուժգնացում պոռթկումները 25-30մ/վրկ, Երևանում 20-25մ/վրկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երևան քաղաքում՝
Փետրվարի 16-ի ցերեկը սպասվում է անձրև, 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ, 18-20-ին՝  թաց ձյուն, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:  Փետրվարի 17-ին սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։

Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 16-ի ցերեկը, 21-ի գիշերը՝ առանձին շրջաններում, 17-20-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 18-20-ին՝ լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, 16-17-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝  16-ին` 20-25, 17-ին` 25-30մ/վ:
Օդի ջերմաստիճանը  փետրվարի 18-21-ին աստիճանաբար կնվազի 13-16 աստիճանով։

 Երևան քաղաքի փետրվարի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
  • Օդի առավելագույն ջերմաստիճան                       13.9⁰C (1979թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան                         -13.9⁰C (1976թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան                       -0.3⁰C

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով