Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ ՊԵԿ-ը վերլուծել է 2020 և 2021 թվականների փետրվարի նույն ժամանակահատվածների ցուցանիշները

 

ՊԵԿ վերլուծություններով` հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (ՀԴՄ կտրոններ, հարկային հաշիվներ և հաշիվ վավերագրեր) քանակը և դրանցում արտացոլված իրացման շրջանառությունը 2021 թվականի փետրվարի 1-15-ն ընկած ժամանակահատվածում` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել են: Մասնավորապես` 2021թ. փետրվարի 1-15-ը դուրս է գրվել շուրջ 20.2 մլն հատ հաշվարկային փաստաթուղթ (գումարով` շուրջ 259 մլրդ դրամ), ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը շուրջ 604.4 հազար հատով կամ 3%-ով: Այդ փաստաթղթերով արտացոլված իրացման շրջանառությունն աճել է շուրջ 31.4 մլրդ դրամով կամ 12%-ով: Նկատենք, որ նախորդ տարվա փետրվարին հանրապետությունում դեռևս սկիզբ չէին առել կորոնավիրուսի համավարակն ու տնտեսական ճգնաժամը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով