Երիտասարդները մտնում են տարբեր լսարաններ, ուսանողներին և դասախոսներին կոչ են անում միանալ «Առանց Նիկոլ Հայաստան» պայքարին

 

Ես վստահ եմ, որ մեր երիտասարդները՝ յուրաքանչյուրն իր ձևով կպայքարի, պետք չէ բոլորից պահանջել, որ փողոցներ փակեն կամ անհնազանդություն անեն: Այս մասին այսօր երիտասարդների՝ Ալեք Մանուկյան փողոցում անհնազանդության ակցիաների ժամանակ ասաց  ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մամիջանյանը նշեց, որ Փաշինյանն օր-օրի ապացուցում է, որ ձախողել է: «Երեկվա խորը տապալված հարցազրույցից հետո, միակ կարծիքը, որ առաջացավ այն է, որ ոչ թե «Իսկանդերի» 10 տոկոսն է աշխատել, այլ իր ուղեղն առհասարակ չի աշխատում»,- ասաց Մամիջանյանը:

Նշենք, որ ակցիա իրականացնող երիտասարդներն այս պահին ԵՊՀ-ում են՝ վանկարկելով «ուսանող, միացի՛ր»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով