Եկել է մատ անելու ժամանակը.Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ   Վահան Բաբայանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրել  է.

««Շատերին թվում էր,որ 2018թ գունավոր հեղաշրջումից հետո Սերժ Սարգսյանը չի կարող ազդել քաղաքական գործընթացների վրա,բայց արի ու տես,որ այդ «շատերը» կրկին սխալվեցին:
ՀՀ երրորդ Նախագահը նախկին ԽՍՀՄ տարածքում միակ քաղաքական առաջնորդն է,ով գունավոր հեղաշրջումից հետո շատ կարճ ժամանակում կարողացավ ապացուցել,որ իրեն մերժողները և ավելի լավ ու դրախտային կյանք խոստացողները խաբեցին հասարակությանը և բերեցին իշխանության երկիր քանդողների և դավաճանների:Նախագահի վարկանիշը ի հակառակ բոլոր չարախոսների ավելի բարձրացավ: Պոպուլիզմը իր ողջ հմայքով ընդամենը 2.5 տարում պարտվեց իրական պրագմատիզմին:
Ընդորում Նախագահը դա արեց լուռ և իր համեստ ու ծանրակշիռ կեցվածքով,ինչպես միշտ համբերատար սպասելով և առանց որևէ մեկին վիրավորելու տարավ այս դժվարին բեռը իր ուսերին:Կարևոր է նաև շեշտել,որ Սերժ Սարգսյանի թիմը իր ընդդիմության մեջ եղած այս դժվարին ժամանակներում իրեն դրսևորեց որպես իր առաջնորդին անդավաճան նվիրված սկզբունքային թիմ,ինչի մասին կարող են երազել շատ քաղաքական կազմակերպություններ:
Հասարակությունը անկասկած սպասում է Նախագահի խոսքին:Այն ինչը կարող է այսօր ասել Սերժ Սարգսյանը որևէ մեկս չգիտի գիտի միայն ինքը քանի որ նա է եղել դավադրության,երկիրը կործանելու համար առաջ եկած թավիշի թիրախը և լավ հասկանալով,որ չի կարող էմոցիաների և մշակված մանիպուլյացիաների ազդեցության տակ հայտված մեր քաղաքացիներին բացատրել նիկոլիզմի իրական վտանգները առանց ուժ գործադրելու տղամարդավարի հրաժարական տվեց և հեռացավ:Շուտով կլրանա հրաժարականի երեք տարին,բայց Սերժ Սարգսյանի ասած մի նախադասությունը ավելի մեծ դեր է խաղում,քան պոպուլիստ դավաճանների երեք տարվա ողջ ասելիքը միասին վերցրած»,-գրել  է Բաբայանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով