Ուղիղ մեկ տարի առաջ, խելագար մոլուցքով ընթացող քո ընտրարշավի «գագաթնակետը»՝ Հայրենիքիս կապիտուլյացիան էր ու վերջնական կործանումը.Ստելլա Աբրահամյան

Ստելլա Աբրահամյանը    ֆեյսբուքյան իր  էջում  գրել  է.

««արայիկ հարությունյա՛ն Քո ընչաքաղցության, քո իշխանամոլության, քո աթոռապաշտության, քո երեսպաշտության, քո՝ արտա-հէկա-ջէկա-օբյեկտա-տարածքա-մոլության պատճառով, Գերության մեջ են հայտնվել՝ Մեր՝ Հազարավոր հրաշք-տղաները, Մեր՝ Արժեքներն ու ԳերԱրժեքները, Մեր՝ Սրբություններն ու Սրբավայրերը, Մեր՝ Ծննդավայրերը, մեր Մայր-Գետը… դու ուղիղ մեկ տարի առաջ կոխկրտել ես քո «արժանապատվությունը», քո «հպարտությունը», քո «ինքնասիրությունը»… Խոստովանեմ՝ նույնիսկ կասկածում եմ քո մոտ, դրանց երբեմնի առկայությանը։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ուղիղ մեկ տարի առաջ, խելագար մոլուցքով ընթացող քո ընտրարշավի «գագաթնակետը»՝ Հայրենիքիս կապիտուլյացիան էր ու վերջնական կործանումը… Մեկ քառորդ դարում, բազմամիլիոնանոց թշնամուն երկու անգամ խայտառակ պարտության մատնած՝ Իմ Հերոս-Հայրենակիցները, միամտորեն կուլ տվեցին քո իսկ կողմից նետած խորամանկ-նենգ-խայծը… Անտեսելով այն ստորացուցիչ փաստը, որ քեզ սատարում են թուրքահպատակ նիկոլն ու արարատը…

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ուղիղ մեկ տարի, անընդմեջ ահազանգել եմ, որ դու պատերազմող Արցախիս համար ամենաստոր ու ամենավատթար տարբերակն ես… Մեր 10 հազարի հասնող զոհերի, հարյուրավոր գերիների, հազարավոր անհայտ կորածների մեղքը՝ քո չունեցած «խղճին» ու քո չունեցած «վզին» է….»»,-գրել է  Աբրահամյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով