ՃՏՊ Դավիթ Բեկի փողոցում․ կա զոհ

Փետրվարի 17-ին, ժամը 20:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղից հեռուստաաշտարակ տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ Դավիթ Բեկի փողոցի թիվ 134/4 շենքի մոտակայքում բախվել են «Toyota Passo» մակնիշի ավտոմեքենան և «Mercedes» մակնիշի էվակուատորը (վարորդ՝ Գ․ Պ․)։

«Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Toyota Passo» մակնիշի ավտոմեքենայից մեկ տուժած (Ա․ Հ․)  հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, մեկ այլ անձ տեղում մահացել է։

Ա․ Հ․-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ Գ․ Պ․-ն ստանալով անհրաժեշտ բուժօգնություն՝ դուրս է գրվել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes» մակնիշի էվակուատորը և փակել «Toyota Passo» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով