Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 110 ավտոմեքենա

Փետրվարի 23-ին, ժամը 10-57-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 8-10-րդ կմ-ին (Հարժիս-Շինուհայր հատված) ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան շերտում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը անվտանգության նկատառումներից ելնելով ՃՈ-ի կողմից երկկողմանի փակվել է:
Ժամը 17:30-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 110 ավտոմեքենա:
Այժմ ճանապարհահատվածը երկկողմանի բաց է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով