Քիչ առաջ տեղեկացա, որ այսօր երթի ընթացքում միջադեպ է գրանցվել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի և օպերատորի նկատմամբ.Ա.Բաբայան

«Հայրենիք» կուսակցության անդամ  Արսեն  Բաբայանը   ֆեյսբուքյան իր  էջում  գրել է.

Քիչ առաջ տեղեկացա, որ այսօր երթի ընթացքում միջադեպ է գրանցվել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի և օպերատորի նկատմամբ:
Հարգելի քաղաքացիներ, ցանկացած բռնություն կամ ատելություն և հատկապես լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ համարում եմ անթույլատրելի և ծայրաստիճան դատապարտելի արարք:
Կոչ եմ անում մեր քաղաքացիներին որևէ դեպքում և որևէ պայմաններում լրատվության միջոցների ներկայացուցիչներին չթիրախավորել:
Երթի մասնակիցների փոխարեն ներողություն եմ խնդրում կատարվածի համար և այսուհետ լինելու եմ ուշադիր, որպեսզի նման երևույթները չկրկնվեն:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով