Պատիվ ունեմ հայտնելու, որ այս շաբաթ կինս, Անահիտը, ընտրվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ.Ավետիք Չալաբյան

Սիրելի բարեկամներ,

Պատիվ ունեմ հայտնելու, որ այս շաբաթ կինս, Անահիտը, ընտրվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհդրի  անդամ։Աս մասին  ֆեյսբուքյան  իր  էջում  գրառում  է արել  Ավետիք   Չալաբյանը

Իր ստեղծման օրվանից Հիմնադրամը կարևոր առաքելություն է իրականացնում արժանապատիվ նյութական, ինչպես նաև բարոյական աջակցություն ապահովելու բոլոր զոհված և ծանր վիրավոր զինծառայողների ընտանիքներին, և առաջիկայում այդ գործունեությունը, հայտնի պատճառներով, լրացուցիչ նշանակություն է ստանալու։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատում է հիմնադրամի բյուջեն և սահմանում է շահառուների հատուցման կարգը, ինչպես նաև ընդհանուր վերահսկողություն է իրականացնում նրա գործունեության նկատմամբ, ուստի նրա աշխատանքից է մեծապես կախված հիմնադրամի արդյունավետությունը։
Մեր ընտանիքի համար այս հանձնառությունը մեծ պատիվ է և պատասխանատվություն՝ սեփական ներդրումն ունենալու պատերազմի ծանր հետևանքները հաղթահարելու, և նրանից տուժած ընտանիքներին աջակցելու գործում, և շարունակությունն է Հիմնադրամի ստեղծմանը և գործունեությանը նախկինում մեր աջակցությանը։ Մշտապես շնորհակալ կլինենք այս զգայուն ոլորտում ձեր գաղափարների և առաջարկությունների համար, մինչ այդ մեր խոնարհումն ենք բերում Հիմնադրամի շահառու բոլոր ընտանիքներին, և հույս հայտնում, որ իր աշխատանքով Հիմնադրամը կկարողանա թեկուզ դույզն ինչ թեթևացնել նրանց ծանր հոգսը։

 

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով