Նիկոլ Փաշինյանը, փակվելով անկյունում, գոռացել է «փրկեք». Արամ Գաբրիելյանով

 

Փաշինյանի անձնական անվտանգությունում իմ աղբյուրը պատմել է պատմություն, որի հայտնի դառնալուց այդքան վախենում էր Հայաստանի վարչապետը: Սակայն ես այսօր այն կպատմեմ: Այս մասին իր էջում գրում է Արամ Գաբրիելյանովը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«2020 թվականի հոկտեմբերին Փաշինյանը որոշել է իրեն երևակայել որպես մեծ գլխավոր գերագույն հրամանատար: Նա Սյունիքում մեծ խորհրդակցություն է հրավիրել պետական հաստատություններից մեկում:

ա ելույթ է ունեցել ու սովորեցրել, թե ինչպես պետք է կազմակերպել Սյունիքի պաշտպանությունը: Ամեն ինչ եղել է ինչպես սովորաբար՝ անիմաստ էմոցիաներ և այլն, սակայն այդ պահին երկնքում լսվել է անօդաչուի զզվելի ձայնը:

Այդ պահին, ինչպես Սաակաշվիլիի դեպքում, Նիկոլը սարսափել է ուղղակի: Փաշինյանը բղավել է «Ուր է նկուղը»: Նա վազել է ապաստարան՝ իր ճանապարհին տապալելով կանանց ու տղամարդկանց: Թիկնապահները հազիվ են հասել նրա հետևից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նիկոլը փակվել է անկյունոմ ու անընդհատ կրկնել «փրկեք, օգնեք»: Թիկնապահները նրան նայել են զզվանքով ու ամոթանքով: 5 րոպե անց անօդաչուի ձայնը կտրվել է, սակայն Նիկոլը բղավել է թիկնապահների վրա ու պահանջել ավիացիա կանչել օդը ստուգելու համար:

Միայն կես ժամ անց Նիկոլին դուրս են բերել նկուղից, նստեցրել են ավտոմեքենան, հագցրել զրահաբաճկոն ու տեղափոխել Երևան»,-գրել է նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով