Այ կապիտուլյանտ, Երևան-Գյումրի ճանապարհի փոսերը տեսել ե՞ս.Ռուբեն Մխիթարյան

Այ կապիտուլյանտ, մի հատ դառմայեդ Պապիկյան Սուրոյիդ հարցրու, թե ե՞րբ է ասֆալտելու Թալինի շրջանաձև հրապարակը, որը մի տարի է քանդել է ու որի միջով է հիմա անցնում Երևան-Գյումրի ճանապարհը:
Այ կապիտուլյանտ, տեղյա՞կ ես, որ Լանջիկ-Գյումրի հատվածի խայտառակ փոսերը ԳԵՐարագ լցրել են քո Գյումրի գալուց մի քանի օր առաջ ու որոնք մի շաբաթից էլի քանդվելու են:
Այ կապիտուլյանտ, 3 տարվա ընթացքում բացի անիմաստ 20 միլիոն դոլար ծախսելով սեփական փիարի համար ու ոչ էֆեկտիվ մաքսատուն կառուցելով Գյումրիում, ուրիշ ի՞նչով ես օգուտ տվել Գյումրիին: Ներքաղաքային ասֆալտապատման հետ դու կապ չունես: Դա վարկային գումարներ է, որը վերցվել է 2016 թվականին ու որին ԴՈՒ ՈՐՊԵՍ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԴԵՄ ԵՍ ՔՎԵԱՐԿԵԼ:
Այ կապիտուլյանտ, 2018-ի դեկտեմբերին հայտարարեցիր, որ 2 տարում Գյումրիի տնակների հարցերը լուծվելու են, ստի հերթական մարզպետը շուն դառնա, թե՞ լուծել ես:
Այ կապիտուլյանտ, քա՞նի սպասարկման օբյեկտ է փակվել Գյումրիում, տեղյա՞կ ես:
Այ կապիտուլյանտ, ե՞րբ ես ԱՏՉՈՏ տալու, թե ի՞նչ օգուտ տվեց «Իմ քայլը հանուն Շիրակի» բիզնես ֆորումը, որը 2019-ին մեծ շուքով անցկացրեցիր, քա՞նի բիզնես ներդրում կատարվեց այդ ֆորումի շրջանակում ու երբ պարզես, որ ոչ մի հովիկաղազարյանս էլ չի ներդրվել, կարո՞ղ է Շիրակի մարզի գերիների վերադարձի կոնկրետ ու փաստաթղթավորված ժամկետ ասես:
Այ կապիտուլյանտ, ՀԱՏ-ՀԱՏ ԱՍԱ, ԹԵ ԱՆՁԱՄԲ ԴՈՒ ՈՒ ՔՈ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ Ի՞ՆՉ ԵՔ ԱՐԵԼ ԳՅՈՒՄՐԻԻ ՀԱՄԱՐ:
Գալ քաղաքում ֆռֆռալ live անելը օգուտ չէ: Դրանով քո ՏԻԿ-ՏՈԿԻ զանգվածին կզարմացնես:

Ռեժիսոր, պրոդյուսեր   Ռուբեն  Մխիթարյանի   ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով