Իշխանությունը որոշել է պայքարել լրատվական ինկոգնիտո աղբյուրների դեմ․ Արսեն Բաբայան

Իշխանությունը որոշել է պայքարել լրատվական ինկոգնիտո աղբյուրների դեմ: Այս մասին տելեգրամ ալիքի իր էջում գրառում է կատարել «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ,իրավապաշտպան Արսեն Բաբայանը :

«Այդպիսի լրատվականները վերջին 2 տարում զգալիորոն շատացել են, քանի որ լրագրողական հանրությունը կանխատեսել էր այս իշխանության ատելությունն ազատ մամուլի նկատմամբ, իսկ քաղաքական գործիչներն իրենց մաշկի վրա զգացել են քննադատության հետևանքով քաղաքական հետապնդումները: Այս երկու հանգամանքները դարձան այդպիսի լրատվամիջոցների շատացման ու հանրային պահանջարկի ավելացման պատճառ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինկոգնիտո լրատվամիջոցների բազմանալն ինքնապաշտպանության միջոցներից մեկն է դարձել: Իսկ պետական հարկադրանքով պայքարը դրա դեմ ամենամեծ անմտությունն է և մեծացնելու է ինկոգնիտո լրատվամիջոցների լսարանը:

Մարդիկ հասկանում են, որ պետությունն արգելում է գաղտնի աղբյուրներով ճշմարտության բացահայտումը, որն էլ բերելու է այդ գաղտնի աղբյուրների էլ ավելի պոպուլյարացմանը:

Իշխանության այս նախագիծն էլ, ինչպես մնացած բոլորը, ունենալու է հակառակ էֆեկտը»,- գրել է նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով