«Հայ ազգային ճակատ»-ը կհամախմբի ապագզային մթնոլորտից ազատվել ցանկացողներին

 

Այսօր՝ փետրվարի 11-ին  Երևանում կայացավ «Հայ ազգային ճակատ» բարեսիրական-հայրենասիրական կազմակերպության հիմնադրման հանդիսավոր արարողությունը: ՀԿ հիմնադիր նախագահ՝ ռազմական,հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը և գործադիր տնօրեն՝ Կարեն Արիստակեսյանը ներկաներին ծանոթացրեցին կազմակերպության նպատակներին, ծրագրերին, գործունեության ուղղություններին, ինչպես նաև անդրադարձան հասարակական և ներքաղաքական զարգացումներին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Գևորգ Գևորգյանն իր խոսքում մասնավորապես նշեց, որ կազմակերպության ստեղծումն օրվա հրամայականն էր և պիտի համախմբի Հայաստանի խնդիրներով մտահոգ անհատներին. որպես ՀԿ ենթադրվում էր որ այն պետք է քաղաքականապես չեզոք լինի, սակայն չենք էլ կարող չեզոք լինել, երբ որ քաղաքական հարցերը վերաբերվում են ազգային և հոգևոր հարցերին և անվտանգությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Քանի որ միայն հայության ներուժի մեկտեղման և միասնականության ճանապարհներով է կարելի ազատվել երկրում տիրող ապազգային մթնոլորտից և որդեգրել պետության կայունության ուղի: ՀԿ ներկայացուցիչները ներկայացրեցին ՀԿ օրհներգը, խորհրդանշանները, կայքը և առաջիկա պլանները:

«Հայ ազգային ճակատ»-ի նպատակն է համահայկական համախմբման միջոցով կյանքի կոչել պետականակենտրոն ազգային ծրագրեր, որոնք կծառայեն Հայաստանի Հանրապետության շահերին, ամրապնդելով մեր տեղն ու դերը այս տարածաշրջանում, որպես կայուն, անվտանգ և զարգացող պետություն:

 

 

 

Միջոցառմանը ներկա էին մշակույթի, հասարակական, քաղաքական, և ռազմական գործիչներ:

Հայկ  Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով