Գուրգենին չկապել նզովյալ մարդկանց շրջանակների հետ. Մելիքյան

Խնդրում եմ Գուրգենին չկապել նզովյալ մարդկանց շրջանակների հետ. Այս մասին ֆեյսբուքում գրել է րցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը.

«Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացվել է Գուրգեն Ներսիսյանի թեկնածությունը, և վաղն Ազգային ժողովը կքննարկի և որոշում կկայացնի նրա թեկնածության կապակցությամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս հանգամանքը բնականորեն տեղեկատվական առիթ է դարձել Երևանյան լրատվականներին՝ Գուրգեն Ներսիսյանին սրա-նրա «մարդը» հայտարարելու համար։ Աչքովս ընկավ մի հրապարակում, որում Գուրգենին նույնիսկ հայտարարում էին մի Երևանյան «բարևազուրկ» սոռոսականի հովանավորյալը։

Իհարկե, Գուրգենին չճանաչողները ինչ-որ տեղ երևի կարող են նման կերպ մտածել, սակայն ճանաչողների համար դա ծայրահեղ զավեշտալի է հնչում։ Ճանաչողներից մեկն էլ ես եմ ու վկայում եմ, որ Գուրգենն այն քիչ մարդկանցից է, որ ինքն իրեն վտանգելով՝ փաստահավաքություն էր իրականացնում թե՛ երրորդ պատերազմի և թե՛ ապրիլյանի ընթացքում։

Մեծ նվիրումով ու առանց որևէ ակնկալիքի։ Գուրգենը նաև բարձր որակավորում ունեցող իրավաբան է և շատ պարկեշտ մարդ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուստի լրատվամիջոցներին խնդրում եմ Գուրգենին չկապել նզովյալ մարդկանց շրջանակների հետ։ Գուրգենին էլ մաղթում եմ ամուր նյարդեր»։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով