Ավտոմեքենան սահել է դեպի առուն

Փետրվարի 14-ին, ժամը 06։09-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արբաթ գյուղի սկբնամասում ավտոմեքենան սահել է դեպի ջրանցքը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ավտոմեքենան սահել է դեպի առուն։
Փրկարարները «Lexus RX 300» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Մ․) տեղափոխել են երթևեկելի հատված։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով