Արայիկ Հարությունյանը վախենում է.«Հրապարակ»

 

«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մերժել է Արցախի ընդդիմադիր 3 կուսակցությունների առաջարկը՝ փետրվարի 20-ին հանրահավաք անել ԱՀ հրապարակում եւ նշել 33 տարի առաջվա այդ օրվա խորհուրդը։ ՀՅԴ-ն, «Արդարությունը» եւ Աշոտ Ղուլյանի ԱԺԿ-ն Անվտանգության խորհրդի նիստում առաջարկել էին, որ, ի նշան միասնության, հավաք կազմակերպվի, ելույթ ունենան շարժման ակունքներում կանգնած գործիչները։ Սակայն Արայիկ Հարությունյանը չի ընդառաջել՝ վախենալով, որ դա կվերածվի իր եւ իշխանության դեմ ակցիայի։ Նա անցած շաբաթ նաեւ որոշում ընդունեց, որ մինչեւ 2022 թվականի մարտի վերջը ՏԻՄ ընտրություններ չեն անցկացվի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արցախյան քաղաքական շրջանակներում կարծում են, որ այդ որոշման միակ պատճառն այն է, որ Հարությունյանը մերժի արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջը՝ պատճառաբանելով, որ եթե հնարավոր լիներ ընտրություն անել, ապա ՏԻՄ ընտրություններ կկազմակերպեր»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով