Երթերն այսուհետ ամեն օր են .«Հրապարակ»

 

«Երեկ ընդդիմությունը երթ արեց, Արաբկիրից քայլեցին մինչեւ Ֆրանսիայի հրապարակ։ Ճանապարհին մի քանի կանգառ արեցին։ ՀՔԾ-ի վրա ձվեր նետեցին՝ որպես բողոքի նշան կեղծ քրեական գործեր հարուցելու դեմ, ապա կանգ առան ՀՀ նախագահի նստավայրի եւ ԱԺ-ի մոտ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցին, որ 2018-ին Նիկոլ Փաշինյանը կարգադրել էր բացել այդ շենքերի դարպասները, որ մարդիկ ազատ ելումուտ անեն իրենց պատկանող շենքեր։ Իսկ հիմա ոստիկանական խիտ շարքն է ուղեկցում նրանց, իշխանության պարիսպները յոթ փակի տակ են, իսկ իշխանության ներկայացուցիչը սպառնում է, որ կարող են ժողովրդի վրա կրակել։ Երթերն այսուհետ ամեն օր են լինելու»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով